Կարևոր իրադարձություններ

Գազալցակայանում վթարի հետևանքով մեկ անձ զոհվել է, մեկը՝ վիրավորվել

04 Օգոստոս, 2022 14:01
 Գազալցակայանում վթարի հետևանքով մեկ անձ զոհվել է, մեկը՝ վիրավորվել

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազալիցքավորման կայանում կայանված «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներին։

«Լեքսուսի» 42-ամյա վարորդ Արման Մ.-ն մահացել է, իսկ 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին