Կարևոր իրադարձություններ

Մենք խաղաղության օրակարգից չենք շեղվելու. Փաշինյան

04 Օգոստոս, 2022 13:45
Մենք խաղաղության օրակարգից չենք շեղվելու. Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման: Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա նաև ես ենթադրում եմ, որ պիտի խոսք գնա խաղաղության օրակարգի մասին, թե ինչու է լարվածություն և այլն, և այդպես շարունակ: Որովհետև այս բոլոր գործողությունները հենց խաղաղության օրակարգի դեմ են ուղղված: Բայց մենք այդ օրակարգից չենք հրաժարվելու և չենք շեղվելու:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը շատ կարևոր ինստիտուցիոնալ հիմք է այդ օրակարգի իրականացման համար, կրկնում եմ, հենված երեք հիմնական հենասյուների վրա. Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրմամբ, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և խաղաղապահների պարտավորությունը՝ ապահովել շփման գծի անձեռնմխելիությունը, և երրորդը՝ Լաչինի միջանցքի գոյությունը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որի նպատակն է ապահովել անխափան կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:

Էլի եմ ասում՝ այս թեման շատ ծավալուն է, շատ մանրամասներ և ասելիքներ կան, բայց այսօր այսքանով ամփոփենք»,- նշել է ՀՀ-ի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին