Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պետք է հարգի Լաչինի միջանցքի գոյությունը. ՀՀ վարչապետ

04 Օգոստոս, 2022 13:16
Ադրբեջանը պետք է հարգի Լաչինի միջանցքի գոյությունը. ՀՀ վարչապետ

Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ և կատարել դրանք: Նույն պետք է անի Ադրբեջանը:Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը պիտի կատարի իր 3 պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը, պիտի հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է:

Եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանզիմների գործարկմամբ Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին