Կարևոր իրադարձություններ

Մեքենայից դուրս նետված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

04 Օգոստոս, 2022 12:20
Մեքենայից դուրս նետված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 11-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի ջեռուցման համակարգը խափանվել էր, ինչի հետևանքով առաջացած գոլորշուց վախենալով՝ 22-ամյա ուղևորը ընթացքի ժամանակ դուռը բացել և դուրս էր նետվել մեքենայից. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Գալյա Յ.-ն մահացել է:

Քննությունը շարունակվում է:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին