Կարևոր իրադարձություններ

Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը սպառնալու վերջին օրինակն է. կոնգրեսական

04 Օգոստոս, 2022 10:05
Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը սպառնալու վերջին օրինակն է. կոնգրեսական

Ֆրանկ Փալոնեն կոչ է անում ԱՄՆ- ին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության:Այս մասին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը գրառում է կատարել Twitter-ում:

«Սա Ալիևի կողմից Լաչինի միջանցքը փակելու անհեթեթ պահանջներով Արցախի բնակչությանը սպառնալու վերջին օրինակն է:

Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»,- ասվում է գրառման մեջ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին