Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն արձագանքել է Արցախում տեղի ունեցող գործողություններին

04 Օգոստոս, 2022 08:04
ԱՄՆ-ն արձագանքել է Արցախում տեղի ունեցող գործողություններին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է հաղորդումներին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստներով  ուղեկցվող  ռազմական գործողությունների վերաբերյալ:

Մենք կոչ ենք անում լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար անհապաղ քայլեր ձեռնարկել: Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին