Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

03 Օգոստոս, 2022 23:37
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։

Ինչպես տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքից, Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հաղթահարել լարվածությունը:

«Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին