Կարևոր իրադարձություններ

Լեքսուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված մեքենաներին. վարորդը մահացել է, ուղևորի վիճակը ծանր է

03 Օգոստոս, 2022 23:11
Լեքսուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված մեքենաներին. վարորդը մահացել է, ուղևորի վիճակը ծանր է

Օգոստոսի 3-ին, ժամը 19։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Հ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանում կայանած «Volkswagen Jetta» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ գազալցակայանի միջնապատին, ինչի հետևանքով միջնապատից մոտ 2 քմ հատված փլուզվել է։

«Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Մ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին