Կարևոր իրադարձություններ

Որքան գազ կմատակարարվի Եվրոպա «Հյուսիսային հոսք 2»-ով

03 Օգոստոս, 2022 17:11
Որքան գազ կմատակարարվի Եվրոպա «Հյուսիսային հոսք 2»-ով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման դեպքում կկարողանա 27 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպա։ 
 
«Նույնիսկ եթե պատկերացնենք, որ հիմա մենք կմիացնենք «Հյուսիսային հոսք 2»-ը, ապա մենք կարող ենք մինչև տարեվերջ, մեկ տարվա ընթացքում 27 միլիարդ խորանարդ մետր մատակարարել։ Ոչ ավելի։ Կեսն արդեն ուղղվել է մեր ներքին սպառմանը», - ասել է Պեսկովը։
 
Պեսկովը նշել է, որ Պուտինը հանդիպել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ, նախկին կանցլերը մտահոգություն է հայտնել էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և Ռուսաստանի նախագահին խնդրել է ներկայացնել իրադրության իր տեսլականը:
 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին