Կարևոր իրադարձություններ

Դումանյանը Խաչատուրյանին է ներկայացրել առաջիկա ծրագրերը

03 Օգոստոս, 2022 13:38
Դումանյանը Խաչատուրյանին է ներկայացրել առաջիկա ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:

Անդրադարձ է եղել 2022-ին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին:

Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին