Կարևոր իրադարձություններ

Աշխատանքներ են տարվում Սև ծովով բեռների փոխադրման ուղղությամբ. ՏԿԵ փոխնախարար

03 Օգոստոս, 2022 13:16
Աշխատանքներ են տարվում Սև ծովով բեռների փոխադրման ուղղությամբ. ՏԿԵ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին, որոնց թվում էր ԱԶԲ տեղական ավագ փորձագետ Սթիվ Ալլենը։

Հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանից դեպի Ռուսաստան, Վրաստան և Եվրոպա բեռնափոխադրումների իրականացման հայկական փորձն ու հնարավորությունները՝ ընդգծելով, որ մոտ ապագայում հայկական երկու ավիաընկերություններ կիրականացնեն ավիաբեռնափոխադրումներ, ինչպես նաև Կառավարության կողմից աշխատանքներ են տարվում Սև ծովով լաստանավերով բեռների փոխադրման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին