Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    408
    418

  • EUR

    392,5
    412,5

  • RUB

    6,39
    7,24

Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ. ԱԳ նախարար

03 Օգոստոս, 2022 12:55
ՀՀ կառավարությունը  հստակ քայլեր է ձեռնարկում առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ. ԱԳ նախարար

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ: 

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ հետ այդ հարցում համագործակցության վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին, մասնավորապես` առողջապահական խնդիրների  լուծման  համատեքստում կարևորելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին