Կարևոր իրադարձություններ

Ավետիք Չալաբյանը 3 ամսով կմնա կալանքի տակ

03 Օգոստոս, 2022 12:45
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կմնա կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր  Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց Ավետիք Չալաբյանին 3 ամսով զրկել ազատությունից: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը 3 ամսով կմնա կալանքի տակ
 
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին