Կարևոր իրադարձություններ

Այսօր եզդիների ցեղասպանության օրն է

03 Օգոստոս, 2022 11:26
Հեղինակ՝ Մանվել Մամոյան
Այսօր եզդիների ցեղասպանության օրն է

Այսօր եզդիների ցեղասպանության օրն է։ Այս մասին թվիթերյան գրառում է կատարել օգտատեր Մանվել Մամոյանը.

«Հենց 03.08.2014 թ.-ն էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ՌԴ-ում արգելված) գրոհայինները հանցավոր գործողություններ կատարեցին Շանգալի (Իրաք) ամենախաղաղասեր ազգային փոքրամասնություններից մեկի՝ եզդիների նկատմամբ։ Որը ողջ միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն։

Եզդիները միշտ եղել են ահաբեկիչների թիրախը, որոնք նրանց համարում են «հեթանոսներ», «արևապաշտներ», «դևի հետևորդներ» կամ «անհավատներ», որոնք պետք է սպանվեն կամ դարձի գան միայն իսլամ:

Ահաբեկիչները կարծում էին, որ եթե եզդիին սպանեն, ապա կհայտնվեն «դրախտում»։ Հենց հավատքի պատճառով է, որ դարեր շարունակ եզդիներին հոգեպես և ֆիզիկապես ոչնչացնում էին։

Նրանցից միլիոնավոր մարդիկ ընդունել են իսլամ կամ կոտրորվել են իրենց հավատը, սովորույթները, լեզուն, մշակույթը չդավաճանելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին