Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ պաշտոնյաները կմեկնեն Մինսկ

03 Օգոստոս, 2022 11:12
 ՊԵԿ պաշտոնյաները կմեկնեն Մինսկ

Օգոստոսի 9-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների հարկային ֆինանսական հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստը։

Նիստին ու նույն միջոցառման շրջանակներում նախանշված փորձագետների հանդիպմանը Հայաստանից կմասնակցեն ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն ու միջազգային համագործակցության վարչության հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գրիգորի Դավթյանը։

ՀՀ փոխվարչապետի ստորագրած գործուղման որոշման համաձայն`ՊԵԿ պաշտոնյաների գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին