Կարևոր իրադարձություններ

Սյունիքում նախատեսվող ներդրումային ծրագիր է քննարկվել

03 Օգոստոս, 2022 09:37
Սյունիքում նախատեսվող ներդրումային ծրագիր է քննարկվել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 2-ին Սիսիանում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին եւ ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին․ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

Ինչպես փոխանցում են Սյունիքի մարզպետարանից, հյուրերը ներկայացրել են առաջիկայում Սյունիքի մարզում գրասենյակի կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը եւ մարզային, համայնքային իշխանությունների հետ քննարկել դրա բաղադրիչներն ու ուղղությունները, լսել առաջարկներ։

 

Լրահոս

Դիտել ավելին