Կարևոր իրադարձություններ

Հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի

03 Օգոստոս, 2022 00:15
Հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այս մասին գրում է 1lurer.am-ը։

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է, որ այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։

 

Լրահոս

Դիտել ավելին