Կարևոր իրադարձություններ

30-ամյա վարորդը ԳԱԶ 53-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը

03 Օգոստոս, 2022 00:09
30-ամյա վարորդը ԳԱԶ 53-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը

Այսօր` օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 30-ամյա Սասուն Միրզոյանը իր վարած ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 50/3 տան հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ինչից այն կոտրվել է, և շրջվել ու ընկել է գազատար խողովակի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին