Կարևոր իրադարձություններ

Անցած օրը ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

02 Օգոստոս, 2022 21:06
Անցած օրը ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է․

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի «զինված կազմավորումների» ներկայացուցիչը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։ Կողմերի շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»։

 

Լրահոս

Դիտել ավելին