Կարևոր իրադարձություններ

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է ղարաբաղյան պայմանավորվածությունների կատարման հարցը

02 Օգոստոս, 2022 17:21
Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է ղարաբաղյան պայմանավորվածությունների կատարման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական ասպեկտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով, հավելել են Կրեմլից։

 

Լրահոս

Դիտել ավելին