Կարևոր իրադարձություններ

«Արփի լիճ» ազգային պարկին հատկացվել է 30 հազար եվրո

02 Օգոստոս, 2022 15:04
«Արփի լիճ» ազգային պարկին հատկացվել է 30 հազար եվրո

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են  2022 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված  գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 335 հազար  եվրո։

Նշված գումարից 142,5  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

2022 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ ավելի քան 350 հազար եվրո։  

Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում  են կառույցների արդյունավետ աշխատանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին