Կարևոր իրադարձություններ

Անկարան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացներին. Չավուշօղլու

02 Օգոստոս, 2022 14:31
Անկարան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացներին. Չավուշօղլու

Ուզբեկստանում օգոստոսի 2-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: Այս մասին փոխանցում է 1Lurer-ը:

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցություններին»,- նշել է Չավուշօղլուն, հավելել՝ Անկարան ևս քայլեր է կատարում հարաբերությունների նորմալացման ուղղությամբ:

«Առաջ ենք շարժվում հատուկ ներկայացուցիչների հանդիպումների և Ադրբեջանի հետ խորհրդակցությունների միջոցով: Նոր կապուղիները, որոնց գործարկումը օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և եվրոպական տարածաշրջանը կապելու են միմյանց և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին