Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    408
    430

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է էլեկտրասյանը. մի քանի փողոց հոսանքազրկվել էր

02 Օգոստոս, 2022 14:20
Մեքենան բախվել է էլեկտրասյանը. մի քանի փողոց հոսանքազրկվել էր

Այսօր՝ օգոսոտսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Citroen մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և փայտե էլեկտասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի տան հողամասում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին