Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի գործակիցը պատմությունից հրաժարվելու հարցում. Փալոն

02 Օգոստոս, 2022 12:04
ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի գործակիցը պատմությունից հրաժարվելու հարցում. Փալոն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ իր գրառումը: Թվիթերյան հարթակում նման կարծիք է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 33 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի գործակիցը պատմությունից հրաժարվելու հարցում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը սխալվել է՝ հեռացնելով իր գրառումը ու տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,- գրել է կոնգրեսականը:

 

Լրահոս

Դիտել ավելին