Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանը կրկին ահաբեկիչների ապաստարանի չի վերածվի. Բայդեն

02 Օգոստոս, 2022 10:48
Աֆղանստանը կրկին ահաբեկիչների ապաստարանի չի վերածվի. Բայդեն

Ամերիկյան կառավարությունը երբեք թույլ չի տա, որպեսզի Աֆղանստանը կրկին վերածվի ահաբեկիչների ապաստարանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխնացում է ՏԱՍՍ-ը։

Բայդենն ընդգծել է, որ Աֆղանստանը չպետք է հարթակ դառնա Միացյալ Նահանգների դեմ ուղղված գործողությունների համար։

Նրա խոսքով՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ Զավահիրիի ոչնչացմանն ուղղված գործողությունը հստակ ցույց է տալիս ԱՄՆ-ի մտադրությունները։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին