Կարևոր իրադարձություններ

Աշխարհում առաջին անգամ ֆուտբոլային խաղերի ժամանակ կոչ է արվում գրքեր ընթերցել (լուսանկարներ)

02 Օգոստոս, 2022 09:20
Աշխարհում առաջին անգամ ֆուտբոլային խաղերի ժամանակ կոչ է արվում գրքեր ընթերցել (լուսանկարներ)

Աշխարհում առաջին անգամ հայկական և միջազգային ֆուտբոլի պատմության մեջ ֆուտբոլային խաղերի ժամանակ կոչ է արվում ընթերցել գրքեր և «Գլխո՛վ խաղալ»։ ԲԿՄԱ-ն մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակը ֆուտբոլիստների շրջանում ընթերցանության խթանումն է։ Ծրագիրը, որն իրականացվում է «Անտարես» հրատարակչության հետ համագործակցությամբ, բացառիկ է հայկական եւ միջազգային ֆուտբոլի պատմության մեջ։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության՝ ԲԿՄԱ-ի տնային խաղերի ժամանակ մարզադաշտում տեղադրվել են «Գլխո՛վ խաղա» գրությամբ պաստառներ: Համագործակցության նպատակը նախ՝ հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում ընթերցանության խթանումն է, ինչպես նաև՝ գրքասերների շրջանում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն ու նրանց մարզադաշտ հաճախելուն նպաստելը:

«Աշխարհում նման նախադեպ չի եղել, որ ֆուտբոլային խաղերի ժամանակ կոչ արվի խաղալ գլխով։ Մենք հպարտ ենք, որ նման նախաձեռնություն ենք իրականացնում մեր սիրելի ԲԿՄԱ-ի հետ՝ տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ համագործակցությամբ։ Ուրախ ենք, որ վերջին տարիներին համատեղ աշխատանքի շնորհիվ ֆուտբոլիստները սկսել են էլ ավելի շատ գրքեր ընթերցել»,-նշում է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին