Կարևոր իրադարձություններ

5-րդ շարասյունը նույն հռետորաբանությունն է առաջ տանում, ինչ ադրբեջանական քարոզչամեքենան. Ն. Բաղդասարյան

02 Օգոստոս, 2022 08:05
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
5-րդ շարասյունը նույն հռետորաբանությունն է առաջ տանում, ինչ ադրբեջանական քարոզչամեքենան. Ն. Բաղդասարյան
ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի բաղդասարյանը ֆեյսբույան էջում գրում է.
 
«Որոշ «վերլուծաբանների», ինքնահռչակ «կուսակցությունների» խոսույթը սահմանային լարվածության ժամանակ վայրկենական հայտնվում է ալիեւյան սպասարկող մամուլում։ Կհարցնեք ինչու՞ կամ ինչպե՞ս։
 
Շատ պարզ տրամաբանությամբ. անհայրենիքների ոհմակը հանրության ջղաձգման ու նյարդերի լարման հաշվին կրկին փորձում է քաղաքական դիվիդենդներ շահել։
5-րդ շարասյունը նույն հռետորաբանությունն է առաջ տանում ինչ ադրբեջանական քարոզչամեքենան՝ միեւնույն թեզերով ու պնդումներով։
 
Նպատակը՝ մասսայական խուճապ ու անհանգստություն տարածելն է։
Ձեռագիր չեն փոխում, պատեհ ու անպատեհ առիթ են փնտրում հարվածելու … հարվածելու սահմանը պահող զինվորին… հարվածելու թիկունքից։
Սա է ձեր դեմքը։
Գիտենք։
Նորություն չէ»։

 

Լրահոս

Դիտել ավելին