Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն՝ Երևանում. 59-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

01 Օգոստոս, 2022 23:47
Դանակահարություն՝ Երևանում. 59-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանը, Ռաֆիկ Վարդանյանը, Ազատ Խաչատրանը և Վանիկ Լալայանը Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստանում, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ 

Աղբյուրի հաղորդմամբ, վաշտի հրամանատարը ռադիոկապով տեղեկությունը փոխանցում է նշված պարեկներին, ովքեր, օպերատիվորեն ժամանելով Մոլդովական փողոցի 26 շենքի բակի հետնամաս, այնտեղ հայտնաբերում են կասկածելի տղամարդու, ու քանի որ պարեկները նկատում են, որ նա դեպքի վայրից փորձում է հեռանալ, և վերնաշապիկի վրա նկատելի արյան հետքեր են երևում, պարեկները միանգամից վնասազերծում են նրան։ 

Մինչ ոստիկանների ժամանումը, պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերում են կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա են արնանման հետքեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին