Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել. մարզպետ

01 Օգոստոս, 2022 22:35
Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։

Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։

Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»:

 

Լրահոս

Դիտել ավելին