Գեղամասար գյուղի դիրքերի ուղղությամբ իրադրությունը լարված չէ. ՀՀ ՊՆ
01 Օգոստոս, 2022 21:04
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի դիրքերի ուղղությամբ իրադրությունը լարված է։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Iravaban.net–ին հայտնեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։