Կարևոր իրադարձություններ

Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք

01 Օգոստոս, 2022 19:10
Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք

Օգոստոսի 1-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է:

 

Լրահոս

Դիտել ավելին