Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանդիպեց Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռևազ Ջավելիձեի հետ

01 Օգոստոս, 2022 18:30
Արայիկ Հարությունյանը հանդիպեց Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռևազ Ջավելիձեի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Վրաստանի վարչապետին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Պարոն Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել վարչապետ Փաշինյանին:

Վրաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցությանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին