Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգվում են Հրազդանի մի շարք փողոցներ (տեսանյութ)

01 Օգոստոս, 2022 17:50
Հիմնանորոգվում են Հրազդանի մի շարք փողոցներ (տեսանյութ)

ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շինաշխատանքներ են կատարվում Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 0.29 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3.384 գծամետր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1.069 գծամետր։

Հրազդանի նշված փողոցները գտնվում էին խիստ անբարեկարգ վիճակում, տասնամյակներ շարունակ չէին հիմնանորոգվել։

Արդեն իսկ սկսվել են հողային աշխատանքները՝ տարբեր տաղամասերում իրականացվում է հողային պաստառի քանդում, մայթերի կառուցում, ավազակոպճային հիմքի տեղադրում։

Կտեղադրվեն վաքեր, ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, առկա հենապատերը, փողոցները կկահավորվեն անվտանգության տարրերով։

Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին