Կարևոր իրադարձություններ

Ակնկալում եմ՝ ՌԴ-ն պատրաստ կլինի վերսկսել աշխատանքը. Բայդեն

01 Օգոստոս, 2022 17:42
Ակնկալում եմ՝ ՌԴ-ն պատրաստ կլինի վերսկսել աշխատանքը. Բայդեն

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ անհապաղ քննարկել սպառազինությունների վերահսկման նոր համակարգը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկանում ենք Սպիտակ տան կայքից։

Այդ համակարգը կփոխարինի ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (СНВ-3), որի ժամկետը լրանում է 2026 թվականին։

Բայդենը նշել է, որ նույնիսկ Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը կարողացել են միասին աշխատել՝ ռազմավարական կայունություն ապահովելու համար։

ԱՄՆ ղեկավարն ակնկալում է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի վերսկսել աշխատանքը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին