Կարևոր իրադարձություններ

Հրկիզել էր համագյուղացու մեքենան (տեսանյութ)

01 Օգոստոս, 2022 17:34
Հրկիզել էր համագյուղացու մեքենան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից հաղորդում ստացվեց ոստիկանության Արտաշատի բաժին, որ Աբովյան գյուղի Գայի փողոցում մեքենա է այրվում:

Շտապ դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն իրենց գործն արեցին արագ, իսկ 32-ամյա մեքենայատերը ոստիկաններին հայտնեց, թե մոտ կես ժամ առաջ էր նկատել, որ տան դիմաց կայանված իր «Օպելն» այրվում է:

Անմիջապես վարկած առաջ քաշվեց, որ մեքենան հրկիզել են:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Օպերատիվ տվյալներն իրացնելու և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ մեքենան հրկիզել է նույն գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ:

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 28-ին նա ներկայացավ քննչական վարչություն և տվեց խոստովանական ցուցմունք:

Հրկիզման դրդապատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին