Կարևոր իրադարձություններ

Սևանի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով

01 Օգոստոս, 2022 16:32
Սևանի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.64մ (31.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 4.588մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 83.813մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.677մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 149.602մլն. մ³:

 

 

Լրահոս

Դիտել ավելին