Կարևոր իրադարձություններ

Կրեմլի արձագանքը՝ Կոսովոյի իրավիճակին

01 Օգոստոս, 2022 14:36
Կրեմլի արձագանքը՝ Կոսովոյի իրավիճակին

Կոսովոյի և Սերբիայի միջև կոնֆլիկտի սրացումից առայժմ հաջողվել է խուսափել, սակայն հարցը հետաձգվել է ընդամենը մեկ ամսով։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ, փառք Աստծո, գիշերը հնարավոր եղավ որոշ սրացումներից խուսափել, բայց իրավիճակը հետաձգվել է ընդամենը մեկ ամսով, ուստի շատ կարևոր է խոհեմություն ցուցաբերել բոլոր կողմերից»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հուլիսի 31-ին Կոսովոյում օդային ռմբակոծության մասին ահազանգեր են հնչել, որին հաջորդել են տեղեկություններ, որ սերբական կողմը բարիկադներ է կառուցում:

Ինքնահռչակ հանրապետության սահմանին կրակոցներ են հնչել:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին