Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բեկում ականազերծվել է 22 000 քմ տարածք

01 Օգոստոս, 2022 13:18
 Դավիթ Բեկում ականազերծվել է 22 000 քմ տարածք

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացնում են ականազերծման աշխատանքներ։

Ս․թ․ հուլիսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։

Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մեր մասնագետները մաքրել են 22 000 քմ տարածք։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։ Մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում շարունակվում են։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»

 

Լրահոս

Դիտել ավելին