Կարևոր իրադարձություններ

«Էյ Դի Էյ Թեք»-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

01 Օգոստոս, 2022 13:12
«Էյ Դի Էյ Թեք»-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ 2022 թվականի հունիս ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կապիտալ շինարարությամբ զբաղվող «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր բետոնահանգույցի շահագործումը կասեցնելու վերաբերյալ որոշում։

Հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին