Կարևոր իրադարձություններ

Անբարեխիղճ տնտեսվարողների նկարները, անունները, հետայսու հանրայնացվելու են. Պահպանության ծառայություն ՊՈԱԿ

01 Օգոստոս, 2022 12:55
Անբարեխիղճ տնտեսվարողների նկարները, անունները, հետայսու հանրայնացվելու են. Պահպանության ծառայություն ՊՈԱԿ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը հայտարարություն է տարածել.

«Զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, անհատներին, խմբերի ղեկավարներին և այցելուներին ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, որ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Ամբերդ ամրոց», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Բջնի ամրոց», «Զորաց քարեր» արգելոց և արգելոց-թանգարաններ մուտքը տոմսերով է։

Հաճախակիացած փորձերը առանձին կազմակերպությունների, անհատների, խմբերի ղեկավարների կողմից անվճար մուտք գործելու վերը նշված մասնաճյուղեր խստագույնս կանխվելու են, նման փորձ կատարած անբարեխիղճ տնտեսվարողների նկարները, անունները, հետայսու հանրայնացվելու են։

Հիշեցնում ենք որ տոմսային տնտեսությունը ապահովում է ֆինանսական միջոցներ, որոնք ներդրվում են ՀՀ տարածքում հաշվառված 25000 հուշարձանների, 16 արգելոց և արգելոց-թանգարանների ենթակառուցվածքների ստեղծման, զարգացման, պահպանության, հանրահռչակման ուսումնասիրության տարբեր ծրագրերում»։

 

Լրահոս

Դիտել ավելին