Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի գործընկերոջը

01 Օգոստոս, 2022 11:55
ԱԻ նախարարը  ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար (ԱԻՆ) Արմեն Փամբուխչյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) գործընկերոջը՝ Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։

«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- ասված է Փամբուխչյանի ցավակցական հեռագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին