Կարևոր իրադարձություններ

Գյումրու երկաթգծի կայարանում հրդեհ է բռնկվել

01 Օգոստոս, 2022 10:15
Գյումրու երկաթգծի կայարանում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և քաղաքապետարանին պատկանող  «Կայարանամերձ» հրապարակում գտնվող օժանդակ շինությունների տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին:

Այրվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստների տանիքը (մոտ 30 քմ), քաղաքապետարանին պատկանող շինության տանիքից մոտ 15 քմ, ոչ բնակելի տնակի ինքնաշեն հատվածը (մոտ 70 քմ) և տնակից մոտ 10 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին