Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքում

31 Հուլիս, 2022 21:16
Հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքում

Հուլիսի 31-ին, ժամը 15։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:54-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ մոտ 200 քմ հատվածը:

 

Լրահոս

Դիտել ավելին