Կարևոր իրադարձություններ

Բախվել են մեքենան ու մոտոցիկլը. կան վիրավորներ

31 Հուլիս, 2022 17:50
Բախվել են մեքենան ու մոտոցիկլը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։

Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին