Կարևոր իրադարձություններ

Հարությունյանն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին

31 Հուլիս, 2022 15:58
Հարությունյանն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի պատասխանատուներին և «100 տուն Արցախում» ծրագրի մի խումբ նվիրատուների:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ երկրի ղեկավարը նախօրեին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում շահագործման հանձնած վեց առանձնատների համար իր երախտագիտությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին, նշել, որ տեղահանված ընտանիքների համար մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման առումով, այլև Արցախի հայկականության պահպանման երկարաժամկետ ռազմավարության համատեքստում:

«Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը շարունակելու է իր գործուն մասնակցությունն ունենալ հետագա աշխատանքներում ևս, քանի որ բնակարանաշինությունն Արցախի առաջիկա տարիների առաջնահերթ խնդիրներից է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին