ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Զինված ուժեր «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռային համալիրների մատակարարումը կսկսվի առաջիկա ամիսներին: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ առաջին նավը, որը կօգտագործի «Ցիրկոնը», կլինի «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը:
Պուտինի խոսքով՝ նավի ծառայության իրականացման շրջանը կընտրվի՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության ապահովման շահերից։
Ռուսաստանում այսօր նշվում է Ռազմածովային նավատորմի 326-ամյակը։