Կարևոր իրադարձություններ

Տիմատին ձեռք է բերել ՌԴ-ում Starbucks-ի բոլոր ակտիվները

31 Հուլիս, 2022 11:20
Տիմատին ձեռք է բերել ՌԴ-ում Starbucks-ի բոլոր ակտիվները

Ռուսաստանցի երգիչ ու գործարար Տիմատին հայտարարել է, որ ամերիկյան Starbucks-ի բոլոր ակտիվները Ռուսաստանում ձեռք են բերվել։

«Այժմ պաշտոնապես ՍԲ-ի (Starbucks) ցանցի բոլոր ակտիվները ձեռք են բերվել ու գտնվում են մեր ու Անտոն Պինսկիի զգուշավոր կառավարման ներքո»,-նշել է Տիմատին:

Նա ռուսաստանցիներին առաջարկել է մասնակցել լոգոյի, նոր անվանման ու դիզայնի մշակմանը:

Երաժիշտի խոսքով՝ մինչև սեպտեմբեր լավագույն դիզայնը կզարդարի Ռուսաստանում ավելի քան 200 սրճարանի հասցե:

Առաջին Starbucks սրճարանը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաքում 2007 թվականին։

Մարտին Starbucks-ը Ռուսաստանում փակել էր սրճարանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին