Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարն այցելել է Տիեզերական ճամբար (լուսանկարներ)

31 Հուլիս, 2022 10:00
ԲՏԱ նախարարն այցելել է Տիեզերական ճամբար (լուսանկարներ)

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 30-ին այցելել է Տիեզերական ճամբար: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Space Camp 2022-ը («Տիեզերական ճամբար 2022») գիտակրթական ճամբար է, որի նպատակն է տիեզերքին առնչվող բնագիտական ուղղությունների բացառիկ գիտելիքներ ունեցող պատանիներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում։

«Տիեզերական ճամբար 2022»-ն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին