Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Տավուշում. կան վիրավորներ

30 Հուլիս, 2022 20:03
Ավտովթար Տավուշում. կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 12:15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչները, 36-ամյա Կ. Մարությանի վարած Ford Connect մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Գ. Զոհրաբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Ա. Չոբանյանն ու Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 6-ամյա Լ. Զոհրաբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին