Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

30 Հուլիս, 2022 19:16
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։ Հեռագրում մասնավորապես ասվում է․
 
«Այս օրը, երբ ողջ եղբայրական Վրաստանը սգում է, ընդունեք իմ և ողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները։
 
Խնդրում ենք մեր անկեղծ ցավակցությունն ու վիշտը փոխանցել զոհված բժիշկների, փրկարարների և օդաչուների ընտանիքներին, հարազատներին և ծառայակիցներին։ Նրանք զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական պարտքը։
 
Վստահ եղեք, հայ ժողովուրդը միշտ ձեր կողքին է և կիսում է եղբայրական վրաց ժողովրդի կորստի դառնությունը»։
 

Լրահոս

Դիտել ավելին